Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը այսօր կառավարությանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև միգրացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին նախագիծը: Նա ասաց, որ նախագծի համար հիմք է հանդիսացել Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը, որի հիմնական նպատակն է իրավական հիմք ապահովել 2011 թվականի հոկտեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև շարժունակության շուրջ գործընկերության վերաբերյալ» համատեղ հռչակագրով ամրագրված մտադրությունների իրականացման համար:
Ըստ պարոն Եգանյանի` համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կբացի մեր այն ուսանողների, երիտասարդ մասնագետների և որակյալ մասնագետների համար, ովքեր ցանկություն ունեն խորացնեու իրենց գիտելիքները, նոր փորձ և հմտություններ ձեռք բերելու իրենց մասնագիտական ասպարեզներում Ֆրանսիայում ուսանելու և աշխատելու միջոցով: Նա նաև հավելեց, որ նման ծրագրերը միտված են ոչ թե այդ անձանց մշտական միգրացիային, այլ հակառակը պայմանը վերադարձն է հայրենիք:
Նախագիծը հաստատելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչ անձնագրով են Հայաստան գալիս Ռուսաստանի քաղաքացիները: Նա ասաց, որ ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան պետք է պարզեցնել, քանի որ այն ուղղակի կապված է բիզնես ոլորտի զարգացման հետ:
Պարոն Եգանյանը պարզաբանեց, որ գործընթացն ընանում է, այն նախատեսված է կյանքի կոչել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
Միգրացիոն ծառայության պետի պարզաբանումները չէին ավարտվել, երբ վարչապետն արձագանքեց. «Հարցը լուծենք, հարցը, թե չէ շատ ենք խոսում»:
Տեսանյութը` քիչ ուշ
Իրավաբան.net