Կառավարությունը չհաստատեց նոր նախագիծը. վարորդների տուգանքների չափերը չեն վերանայվի

ՀՀ կառավարությունն այսօր` սեպտեմբերի 10-ին հավանության չտվեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հա­յաստանի Հան­­րա­­պե­տու­թյան օրենքում լրացումներ կատարելու մասին» Հա­յաս­­տանի Հան­րա­­պե­տու­թյան օրենքի նա­խա­­գծի վերաբերյալ Հայաս­տանի Հան­րա­պե­տու­թյան կառավա­րու­թյան եզրա­­կա­­ցության նախա­գծին: Նախագծի հեղինակն է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը խոսելով նախագծից` ասաց, նքերկայացված նախագծով առաջարկվում է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով՝ հետևյալ  բովանդակությամբ.

«3. Եթե սույն օրենքով նախատեսված կարգով արձանագրված խախտումն իրականացվել է առնվազն 15 տարվա գործարանային թողարկման, կամ առնվազն 10 տարվա գործարանային թողարկման և 250-ից 350 ձիաուժ հզորությամբ շարժիչով, կամ մինչև 120 ձիաուժ հզորությամբ շարժիչով թեթև մարդատար ավտոմոբիլով, կամ ավտոբուսով` վարչական ակտով տուգանքները նշանակվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված տուգանքների 50 տոկոսի չափով»:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` նախագծի ընդունման պարագայում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներ նշանակելիս որոշակի տարբերակում կդրվի և սոցիալապես պակաս ապահովված վարորդների տուգանքի չափերը կնվազեն 50 տոկոսով, ինչի արդյունքում կթեթևանա երթևեկությանը հետևող տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիների ուսերին ծանրացող ֆինանսական բեռը:

Եզրակացությանը կարող եք ծանոթանալ այստեղ`Նախագիծ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել