Կինն ինքն է ընտրում՝ իր իրավունքները խախտվեն, թե՝ ոչ. Լիանա Բալյան

Դատական համակարգում՝ կանանց սեփականության իրավունքը պաշտպանված չէ: Վստահ է փաստաբան Լիանա Բալյանը:

Ինչ վերաբերում է հասարակության մեջ կանանց իրավունքների պաշտպանության մարտահրավերներին, ապա ըստ նրա՝ սա արդեն սոցիալական բնույթ է կրում:

«Կինն ինքն է ընտրում՝ իր իրավունքները խախտվեն, թե՝ ոչ: Օրինակ՝ եթե աղջիկը շուտ է ամուսնանում, և նա ընտրում է Մոխրոտիկի կարգավիճակն ու գնում է այդ ընտանիք, սկսում է՝ չսովորել, չաշխատել, վարում է տնտեսուհու կյանք, հետագայում, եթե ընտանիքում ենթարկվում է բռնությունների և ամուսնալուծվում է, երեխաների հետ մնում է դուրսը՝ առանց բնակության վայրի (եթե ծնողները չեն ընդունում նրան), աշխատանքի և կրթության: Այսինքն՝ եթե ժամանակին կինը կրթվեր, չենթարկվեր ամուսնու կամ սկսեսուրի հորդորներին, որ չի կարելի սովորել կամ աշխատել, դառնար կայացած կին, ապա նման խնդրի չէր բախվի»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նաև կողմ է, որ Քաղաքացիական օրենսգրքի արդեն վերացված դրույթը, որն ապահովում էր կանանց սեփականության իրավունքները, նորից մտնի ուժի մեջ. «Սեփականատիրոջ իրավունքի խախտում է համարվում, եթե կինը ամուսնանում էր, ապրում իր ամուսնու տանը և ուներ բնակության իրավունք: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով նախկինում մինչև 1999թ աղջիկները ամուսնանում ապրում էին ամուսնու տանը և 6 ամսից ձեռք էին բերում իրավունքներ, ներկայումս նման իրավակարգավորում չկա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել