Փաստաբանի նախորդ տարվա նոյեմբերի 28-ին ոստիկանություն ներկայացված հաղորդման հիման վրա դեկտեմբերի 8-ին անհայտ անձի կողմից համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել էր քրեական գործ: Այս գործով փաստաբանը ճանաչվել է տուժող:
Հիշեցնենք, որ Ն. Նորիկյանը 2014թ նոյեմբեր ամսին հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին` հայտնելով, որ 2014 թ-ի նոյեմբերի 9-ին անհայտ անձի /անձանց/ կողմից ջարդվել է ֆեյսբուքյան իր էջը և իր անունից բավականին գռեհիկ բովանդակությամբ նամակներ են ուղարկվել իրեն հարազատ մարդկանց:
Փաստաբանը համոզմունք էր հայտնել, որ նշված արարքը լրջագույն սպառնալիք է յուրաքանչյուրի համար, որը կարող է ունենալ ծանր հետևանքներ…
Քննիչի որոշումից պարզվում է, որ տեխնիկապես հնարավոր չէ բացահայտել, թե որ պահին որ բաժանորդն է ինտերնետ համացանցում երևացել պահանջված IP հասցեներով: