Հայաստանի սահմանին մոտ Թուրիքայի տարածքում հարձակում է եղել ոստիկանական միկրոավտոբուսի վրա, ինչի հետևանքով պայթյուն է եղել և սպանվել է 10 ոստիկան. այս մասին Reuters գործակալության թղթակցին հայտնել է Թուրքիայի կառավարության անդամներից մեկը: ՝ նշելով, որ պայթյունը տեղի է ունեցել Թուրիքիայի պետության և քուրդ զինյալների միջև տեղի ունեցող բախումների հետևանքով:
Նշվում է, որ դեռևս հայտնի չէ, թե ովքեր են Իգդիրում տեղի ունեցած պայթյունի պատասխանտուները, սակայն դրա արմատները գալիս են ամիսներ շարունակվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների և Թուրքիայի պետության միջև հակամարտությունից:
Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկաններ տեղափոխող միկրոավտոբուսն անցելիս է եղել Իգդիրից Նախիջևան տանող ճանապարահով:
Նշենք նաև, որ ինչպես հայտնել էինք, պայթյունը լսվել է հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող մի քանի գյուղում:
Լուսանկարը՝ Reuters-ի