Հայ-թուրքական սահմանին մոտ տեղի ունեցած պայթյունից հայ չի զոհվել

Սեպտեմբերի 8-ին, ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կմ հեռավորության վրա` Թուրքիայի տարածքում. այս մասին տեղեկանում ենք ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Տեղեկություններ են տարածվել, թե պայթյունի հետևանքով մահացել է Արթուր անունով Ջրառատ գյուղի բնակիչներից մեկը: Տեղեկությունը ճշտելու համար Իրավաբան.net-ը կապվեց Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանի հետ. «Պայթյունի ձայն լսել ենք, բայց որ մարդ է մահացել… նման բան չկա: Ես անձամբ եմ փորձել կապվել սահմանի հետ, ասացին, որ պայթյունը էն (Թուրքիայի) կողմից էր»:

Ինչ վերաբերում է համգյուղացու մահվան մասին լուրերին, գյուղապետն ասաց. «Արթուր է, մականունն էլ՝ Կոնդ է, իրեն էլ բան չի եղել»:

Լուսանկարը՝ բաց աղբյուրից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել