ԵՊՀ գրադարանը ստեղծվել է 1920 թ-ի փետրվարի 28-ին, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1922 թ-ի նոյեմբերի 8-ին: Գրադարանն ունի տարբեր մասնագիտությունների ուսանողներին և պարզապես գիտությամբ հետաքրքրվող անձանց համար անհրաժեշտ բազա:
Այսօր գրադարանում գործում են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նյութերի պահոցները, ինչպես նաեւ Հայաստանում Հունաստանի դեսպանատան կենտրոն-գրադարանը:
Իսկ ինչպե՞ս կարելի է օգտվել գրադարանից:
Երևանի Պետական Համալսարանի պաշտոնական կայքի կողմից տրամադրվող տեղեկությունների համաձայն` գրադարանի ծառայություններից օգտվելու իրավունք ունեն ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, ասպիրանտներն ու հայցորդները: Այլ բուհերի ներկայացուցիչները՝ միայն գրադարանի տնօրինության կողմից թույլտվություն ստանալու դեպքում:
Գրադարանի անդամ դառնալու համար անհրաժեշտ է աբոնեմենտի բաժին (301 սենյակ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 3×4 չափսի 2 նկար, անձնագրի պատճեն: Ուսանողները, հայցորդները և ասպիրանտները պետք է ներկայացնեն իրենց համալսարանական կարգավիճակը հավաստող փասատթղթեր, ուսման վարձի վճարման անդորրագիր (եթե ընդունվել են վճարովի հիմունքներով), իսկ դասախողները` տեղեկանք կադրերի բաժնից, որտեղ պետք է նշված լինի աշխատանքային պայմանագրի տևողությունը:
Նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո անձին տրվում է ընթերցողական տոմս, որը, ի դեպ, անվճար է:
Գրադարանի ծառայություններից օգտվելու ժամանակահատվածը կախված է անձի կարգավիճակից, մասնավորապես` բակալավրի ուսանողների համար այն 4 տարի է, մագիստրատուրայի ուսանողների համար` 2, ասպիրանտների համար` 3: Դասախոսները կարող են օգտվել գրադարանից այնքան ժամանակ, քանի դեռ աշխատում են համալսարանում:
Պետք է նկատի ունենալ, որ հայցորդները կարող են օգտվել գրադարանի ծառայություններից միայն ընթերցասրահներում, որի համար նրանք պետք է ունենան համապատասխան տոմսեր:
Աղբյուրը` Իրավաբան.net