«Մեր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս չխաբնվել նրա կին լինելուն››. Ալեքսանդր Սիրունյան

«Արփինե Հովհննիսյանի այս պաշտոնին նշանակվելը, լավագույն նշանակումներից  մեկն է››,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդ Սիրունյանը:

Փաստաբանի խոսքով` Արփինե Հովհաննիսյանը լիովին կկարողանա կատարել իր գործառույթները արդարադատության ոլորտում.«Մեր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս չխաբնվել նրա կին լինելուն. քաղաքակիրթ ու գրագետ աղջիկ է››:

Ըստ պրն Սիրունյանի` նա նախկիներից վատ չի աշխատի: Իսկ մեր այն հարցին, թե միանշանա՞կ էր Արփինե Հովհաննիսյանի այս պաշտոնի նշանակվելը, փաստաբանը պատասխանեց.

«Ում մասին, որ խոսել են, այդ թվում Արթուր Օսիկյանի, նորից արդարացված կլիներ նաև  նրա նշանակվելը: Ճանաչում եմ, շատ գրագետ մարդ է և նա նույնպես կկարողանար լինել այս պաշտոնում››:

Լ.Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել