«Ոչ թե անուն-ազգանունով եմ նախարարին կարևորում, այլ` նրա կատարած աշխատանքով». Լիպարիտ Սիմոնյան

Իրավաբան.netը Արփինե Հովհաննիսյանի Արդարադատության նախարար նշանակվելու մասին զրուցեց փաստբան Լիպարիտ Սիմոնյանի հետ:

Փաստաբանը նշեց, որ իր համար տվյալ դեպքում կարևոր է ոչ թե նորանշանակ նախարարի անձի խնդիրը, այլ նախարարի աշխատանքը. «Ոչ թե անուն-ազգանունով եմ նախարարին կարևորում, այլ` նրա կատարած աշխատանքով»:

Ըստ Փաստաբանի նախկին նախարարները չեն իրականացրել այն գործառույթները, որոնք պետք է իրականացներ Արդարադատության նախարարը. «Այսօրվա քաղաքական իրավիճակում այդքան էլ հույս չունեմ, որ նորանշանակ նախարարը կկարողանա բոլոր գործառույթները իրականացնել»:

Լիպարիտ Սիմոնյանը վերջում հավելեց նաև, որ մեզ մոտ կա հետաքրքիր տենդենց` պաշտոնի նշանակել բարեկամական հարաբերություններով:

Զ. Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել