Ի՞նչ դրություն է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 30-իցսեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածումղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփմանգծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանմանռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքումտարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից  ու ՌՊԳ-7և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց: Նշվածժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ,հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվհրթիռահրետանային կայանք:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդինախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջերկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելուհամար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել