Զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, ՀՀ տարածքում արձակուրդ մեկնելիս կամ արձակուրդից վերադառնալիս ստանում են ՀՀ կառավարության Ν 886-Ն որոշմամբ սահմանված վճարներ:
Այսպիսով, զինծառայողներին` արձակուրդի վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամներին` ՀՀ տարածքում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտից (բացի տաքսիից) օգտվելու համար տարեկան մեկ անգամ տրվում է ծախսերի փոխհատուցում (լրացուցիչ արձակուրդի դեպքում` նաև մեկից ավելի):
Արձակուրդի վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս զինծառայողների տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են հետևյալ չափերով`
մինչև 30 կմ մեկնելու և վերադառնալու համար` 600 դրամ,
30-60 կմ մեկնելու և վերադառնալու համար` 1000 դրամ,
60-100 կմ մեկնելու և վերադառնալու համար` 1200 դրամ,
100-150 կմ մեկնելու և վերադառնալու համար` 2000 դրամ,
150-200 կմ մեկնելու և վերադառնալու համար` 2400 դրամ,
200-250 կմ մեկնելու և վերադառնալու համար` 3000 դրամ,
250-300 կմ մեկնելու և վերադառնալու համար` 6000 դրամ,
300-350 կմ մեկնելու և վերադառնալու համար` 8000 դրամ,
350 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու համար` 10000 դրամ:
Զինծառայողներին ուղեկցող ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը նույնպես ստանում է փոխհատուցում, սակայն վերոնշյալ գումարների 50 տոկոսի չափով: