«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր տեղի կունենա հանրային քննարկում: Նախաձեռնության հայտարարության մեջ ասվում է. «Հարգե՛լի հայրենակիցներ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հրավիրում է հանրային քննարկման, որը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 6-ին ժամը 16:00 Մաշտոցի պուրակում: Հանդիպման նպատակն է սեպտեմբերի 11-ին կայանալիք հավաք-երթի հետագա քայլերի քննարկումը»: