Ինչու՞ է ՃՈ տեսանկարահանող սարքերի թեժ գիծը միշտ զբաղված

Վերջին շրջանում քաղաքացիները դիմում են Իրավաբան.net-ի խմբագրություն և բողոքում, որ չեն կարողանում զանգահարել Ոստիկանության տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների հարցերով բաժին: Նրանց խոսքով` համարը( (+374) 10 56-29-74), որը պաշտոնապես հրապարակված է ՀՀ ոստիկանության կայք էջում , ամբողջ օրվա ընթացքում անընդհատ զբաղված է կամ  զանգերը գնալու դեպքում չեն պատասխանում:

Մեզ նույնպես չհաջողվեց միանալ այդ հեռախոսահամարին:

Խնդիրը փորձեցինք ճշտել Ոստիկանության Հասարակայնության և կապի բաժնից, որտեղից մեզ փոխանցեցին, որ տվյալ ստորաբաժանման համար գործում է մեկ հեռախոսահամար, իսկ ծանրաբեռնվածությունը  շատ է.  «Գիտեք ամբողջ հանրապետությունը այդ համարն է  սպասարկում, իսկ զանգերն էլ  շատ-շատ են: Նախկինում էլի ենք դժգոհություններ ստացել:Երկրորդ զանգ, որ գնում է, քաղաքացիներին թվում է, թե չեն պատասխանում, մինչդեռ նրանք գծի մեջ են լինում››,- ոստիկանությունից փոխանցեցին Իրավաբան.net-ին:

Մինդեռ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավախորհրդատու Առնոլդ Վարդանյանի կարծիքով խախտվում են քաղացու իրավունքները. «Արդյունքում ոչ իրավաչափորեն սահմանափակվում է տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների կապակցությամբ քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու մատչելիության իրավունքը››:

Ըստ Առնոլդ Վարդանյանի խնդիրը կստանա արդյունավետ լուծում , եթե  ամբողջ Հանրապետությունում ավելացնեն թեժ գծի համարները:

Լաուրա Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել