«Ոչ մեկ օրենքից բարձր չէ». Գվատեմալայում ձերբակալում են կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված նախագահին

Գվատեմալայի նախագահ Օտտո Պերեզ Մոլինասին հայտնվել է մաքսային կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Այս մասին՝ հղում անելով Associated Press-ին սեպտեմբերի 1-ին գրել է USnews.com-ը:

Քվեարկության արդյունքում երկրի կոնգրեսականները՝ 132 պատգամավոր, միաձայն կողմ են եղել, որպեսզի նա զրկվի անձեռնմխելիությունից: Նախագահի դեմ են քվեարկել նաև նրա կուսակիցների:

«Գվատեմալան ցույց է տալիս, որ ոչ մեկ օրենքից բարձր չէ և սա կոչ է բոլոր ներկայիս և ապագայի ղեկավարներին, որ մեր գործողությունները սահմանադրական են»,- ասել է երկրի դատախազը: Նշվում է, որ քաղաքացիները այս քայլը ողջունել են՝ ցույցեր կազմակերպելով:

Թեև կոնգրեսը քվեարկության արդյունքում նախագահին միայն զրկել էր անձեռնմխելիությունից ու պաշտոնանկ չէր արել, սակայն այսօր Մոլինասին հրաժարական է տվել:

BBC-ն քիչ առաջ հաղորդել է, որ նախագահն այս քայլին գնացել է այն բանից հետո, երբ դատարանը նրան ձերբակալելու որոշում է կայացրել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել