Տուգանված վարորդի նամակն այդպես էլ չհասավ «Սեքյուրիթի Դրիմ»-ին

Իրավաբան.net-ին դիմել է մի քաղաքացի, ով նամակ է ուղարկել տեսախցիկների և արագաչափերի ներդրմամբ զբաղվող «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին, սակայն նրան փոստից տեղեկացրել են, որ հասցեն անհայտ է:

Քաղաքացուն որոշ փաստեր էր հարկավոր՝ կապված իր տուգանքի հետ, նամակը ետ է վերադարձվել՝ «Անհայտ» մակագրությամբ, սակայն ինչպես տեսնում ենք ստորև բերված լուսանկարում հասցեն ճիշտ էնշված՝

namak-4501

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ից մեզ տեղեկացրին, որ նման իրավիճակ իրենց մոտ չի եղել: Մինչ այս պարբերաբար քաղաքացիները նամակներ են ուղարկել Ծովակալ Իսակովի պող., 9 շենքի հասցեով և նամակները հասել են ընկերությանը:

Հայփոստից էլ հաղորդեցին, որ իրենք նամակը անհայտ են որակել, քանի որ այս հասցեում ոչ թե ՍՊԸ է գործում, այլ ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը:

Որպեսզի նման իրավիճակը չկրկնվի «Սեքյուրիթի Դրիմ»-ից խորհուրդ տվեցին՝ հասցեում նշել նաև ՃՈ-ի մասին, օրինակ՝ «Ճանապարհային ոստիկանության վարչություն»:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով՝ յուրաքանչյուր ոք ունի իր տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու իրավունք: Այս հոդվածը նկատի ունենալով՝ իրավաբան Առնոլդ Վարդանյանը փոխանցեց, որ նման քաշքշուկների արդյունքում խախտվում են անձանց սահմանադրական իրավունքները: Նրա խոսքերով՝ տվյալ պարագայում վարորդները ստիպված են լինում նույն տեղեկատվությունը ստանալ դատարանի միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել