ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը արդարադատության նախարարի թեկնածուներից մեկն է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա նաև հավելել է, որ այժմ նախագահի հետ քննարկումներ են ընթանում և արդարդատության նախարարի պաշտոնի հարցը կլուծվի առաջիկա 15 օրվա ընթացքում:
Հիշեցնենք՝ Հովհաննես Մանուկյանն իր պաշտոնից ազատվեց ՀՀ նախագահի՝ հուլիսի 14-ի հրամանագրով, նախարարն այդ օրն արձակուրդում էր: ԱՆ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը մինչ այդ Իրավաբան.net-ին փոխանցել էր, որ Հովհաննես Մանուկյանը սեփական նախաձեռնությամբ է հրաժարականի դիմում ներկայացրել: