Կազատվեն զինվորական ծառայությունից

Միխաիլ Մարտիրոսյանին (ծնված` 1997 թվականին), Դավիթ Մարտիրոսյանին (ծնված` 1997 թվականին) և Իվան Մամախանովին (ծնված` 1996 թվականին) կառավարությունն այսօրվա նիստին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տվեց` մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը։

Նախագծի հիմնավորումներում կարդում ենք, որ նրանք հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչև 19 և 21 տարեկանների ազգային հավաքական թիմերում, ուստի նրանց ՀՀ քաղաքացիություն է շնորհվել:

Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Միխաիլ Մարտիրոսյանին, Դավիթ Մարտիրոսյանին և Իվան Մամախանովին։ Նրանք հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել