Հովիկ Աբրահամյանը` Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկներին:

Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը:

Պարոն Մկրտրչյանն ասաց, որ այս փաթեթում ամփոփված են պետական մարմինների դիրքորոշումը Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ: Նա հավելեց, որ գործընթացը դեռ շարունակվում է:

Հովիկ Աբրահամյանն նշեց, որ երեկ այս հարցը քննարկման է դրվել. «Երեկ մենք աշխատել ենք մոտ 6 ժամ, կան առաջարկություններ, որոնք արժանի են քննարկման, ես ՀՀ նախագահի հետ պայմանավորվել եմ, առաջարկում եմ ԱԺ-ի հետ էլ քննարկել, ես կպայմանավորվեմ նաև գերատեսչությունների հետ: Վերջնական ամփոփեք և տվեց ինձ հաստատելու համար, որպեսզի ստորագրեմ և ուղարկենք ԱԺ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել