ՀՀ կենտրոնական բանկից Իրավաբան.net-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 28-ին, տարադրամների համար սահմանվել են նոր փոխարժեքներ: Նվազել են բոլոր փոխարժեքները, բացի ռուսական ռուբլուց: Այսպես՝ ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը նվազել է 1.17 դրամով` դառնալով 483.53 դրամ, անկում է ապրել նաև Եվրոյի փոխարժեքը՝ 1.61 դրամով, այն այժմ կազմում է 545.47 դրամ, նվազ աճել է արձանագրել ռուբլու փոխարժեքը 0.02 դրամով` դառնալով 7.25 դրամ: