Թրաֆիկինգի գործը կրկին հետաձգվեց, այսօրվա նիստին ներկա չէր մեղադրողը, դատավոր Արշակ Վարդանյանը տեղեկացրեց, որ նա առողջական խնդիրներ ունի, այդ մասին տեղեկացրել է զանգի միջոցով:
Առանց մեղադրող կողմի նիստը շարունակվել չէր կարող. «Թրաֆիկինգի գործը վերստին ըստ ավանդույթի հետաձգվում է»,- ասաց դատավորը ՝ նշանակելով հերթական դատական նիստի օրը:
Բացի այդ, նա հետաքրքրվեց, թե ինչու են նախորդ երկու նիստերին բացակայել ամբաստանյալի պաշտպանները՝ նրանցից մեկն ասաց, որ առողջական խնդիրներ է ունեցել, իսկ մյուսը հաղորդեց, որ տեղեկացված չի եղել:
Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 7-ին: