Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի փաստաբան Գրիշա Բալասանյանն այսօր տեղեկացրել է Օմբուդսմենի ներկայացուցչին‚ որ երեկ երեկոյան իր վստահորդին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց:
Ինչպես նշում է ՄԻՊ-ի գրասենյակը` դատապարտյալի մայրը և փաստաբանը դիմել էին Օմբուդսմենին‚ խնդրելով միջամտություն‚ Ս. Քոչարյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարցում:
Դատապարտյալի մոր և փաստաբանի դիմումի հիման վրա Օմբուդսմենը հրատապ գրություն էր ուղարկել Արդարադատության նախարարություն:
Այսօր կրկին Օմբուդսմենի ներկայացուցիչը հեռախոսազրույց է ունեցել դատապրտյալի մոր հետ և տեղեկացել դատապարտյալի առողջական վիճակի մասին: