Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի մոր խնդրանքով այսօր Օմբուդսմենի ներկայացուցիչն այցելել է դատապարտյալին՝ տեղեկացնում են Մարդու իրաբունքների պաշտպանի գրասենյակից:
Օմբուդսմենի ներկայացուցիչը զրուցել է դատապարտյալի և վերջինիս փաստաբանի հետ: Այնուհետև ծանոթացել է բժշկական փաստաթղթերին‚ այդ թվում մանրամասներ ճշտել Սողոմոն Քոչարյանին անհրաժեշտ դեղորայքի և բուժօգնության տրամադրման վերաբերյալ: Փաստաբանը դիմում է ներկայացրել Օմբուդսմենին` իր վստահորդի անունից:
Այցի և հետագա գործընթացների մասին Օմբուդսմենի ներկայացուցիչը զրուցել է Սողոմոն Քոչարյանի մոր հետ‚ տեղեկացրել նրան‚ որ իր որդու դիմումին հրատապ ընթացք կտրվի և գրություններ կուղարկվի պատկան մարմիններին: