Պրակտիկայի վայր` www.iravaban.net լրատվական կայք, ք.Երևան
Իրավաբան.net-ը հայտարարում է կայքում օպերատորների և մոնտաժի մասնագետների մասնագիտական պրակտիկայի անցկացման վերաբերյալ:
Պրակտիկան անվճար է, այն տևելու է երեք ամիս: Այս ընթացքում պրակտիկայի անդամները կխորանան ինչպես օպերատորական աշխատանքում, այնպես էլ կիրականացնեն մոնտաժային աշխատանքներ:
Այսպիսով` պրակտիկայի ավարտին մասնակիցները`
- կստանան մասնագիտական նոր գիտելիքներ,
- կկարողանան դրանք կիրառել գործնականում,
- կնկարահանեն դատական գործեր, հեղինակային բնույթի ռեպորտաժներ,
- կխորացնեն իրենց գիտելիքները լուսանկարչության, օպերատրության և մոնտաժի մեջ:
Պրակտիկայի կազմակերպման մասին`
Պրակտիկան անվճար է, այն տևելու է երեք ամիս: Հայտեր կարող են ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողները, ովքեր ունեն բազային գիտելիքներ օպերատորությունից և մոնտաժից (2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի): Տեղերը սահմանափակ են:
Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), և հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ)` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2015թ. սեպտեմբերի 30-ը, ժամը 17.00-ն` նամակի վերնագիրը անվանելով՝ «ՊՐԱԿՏԻԿԱ. ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ, ՄՈՆՏԱԺ»: Հեռախոս՝ 010 54 01 99, կոտակտային անձ՝ Ալեքսանդր Սարգսյան։
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Պրակտիկան հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվի հավաստագրեր:
Իրավաբան.net լրատվական կայքը հիմնադրվել է 2012 թվականից և գործարկվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից:
Այն մասնագիտական անկախ կայք է, որը ստեղծվել է նպաստելու հասարակության իրավական իրազեկության բարձրացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը, օժանդակելու իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ծառայելու որպես հարթակ՝ իրավական ոլորտում գիտական աշխատանքների հրապարակման համար և լուսաբանելու Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրավական տարբեր իրադարձություններ: