Հակոբյանների 2 քաղաքացիական հայց ներկայացնելու վերաբերյալ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ պաշտոնապես նման տեղեկություն չի ստացել և ոչ մի դիրքորոշում չունի:
Բացի այդ, փաստաբանը կասկածի տակ է դնում հայցեր ներկայացնելու հանգամանքը. «Դեռ նման հայց չենք ստացել, բայց կարող եմ ասել, որ չի էլ ներկայացվել նման հայց` այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- նշեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ երեկ Իրավաբան.net-ին Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալայանը հայտնեց, որ դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի արդյունքում տուժաց Հակոբյանները 2 քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ դերասանի՝ տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը և փաստաբանական ծաղսերը փոխհատուցելու վերաբերյալ:
Ազնիվ Սիրադեղյան
Իրավաբան.net