Թմրամիջոցներ են հայտնաբերել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում

Օգոստոսի 21-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Կ.-ի անվամբ քաղաքացի Գ. Ս.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել և առգրավել են մոխրականաչավուն զանգվածով 5 փաթեթ՝ ընդհանուրը՝ 5 գրամ քաշով, և «Բուպրենորֆին» գրառմամբ, հերմետիկ փակված երկու փաթեթ: Վերոնշյալ զանգվածներն ուղարկվել են փորձաքննության: Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱՆ ՔԿՎ-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել