Փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհդական Սոնա Տռուզյանը:

Նա տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեում որոշումը կայացվել է երեկ՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ փաստաբանի դեմ գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է «Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը»:

Կարդացեք նաև՝ Փաստաբանների պալատը կոչ է անում դադարեցնել փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել