Գազալցակայանի պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  Տավուշի մարզում գործող գազալցակայաններից մեկում  օգոստոսի 23-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեյից հաղորդում են, որ 2015թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 19։20-ին, ահազանգ է ստացվել, որ «ուղեղի ծանր ցնցում, մանր տրավմաներ» ախտորոշմամբ  Բերդի բժշկական կենտրոն է տեղափոխվել 1966թ. ծնված Հ.Եսայանը:

Պարզվել է, որ  Հ.Եսայանը նշված մարմնական վնասվածքներն ստացել է  գազալցակայանում 2015թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում,  «ԳԱԶ-52» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնները լցավորելու ժամանակ։ Նախնական տեղեկություններով՝  գազաբալոնի փականը վնասվել է և ճնշման տակ տեղահանվել։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը ):

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների  բազմակողմանի,  լրիվ ու օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել