Քննչական կոմիտեն պարզում է մահվան դեպքով ավտովթարի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեյից հաղորդում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում պարզելու՝ մահվան պատճառ հանդիսացած Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հանգամանքները:

2015թ. օգոստոսի 20-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Ա.Գրիգորյանի   վարած «Վազ 2107»  մակնիշի ավտոմեքենան, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 195-րդ կմ հատվածում բախվել է Ա.Կարապետյանի վարած  «Զիլ 43141» մակնիշի ի ավտոմեքենայի հետնամասին, որի հետևանքով Ա.Գրիգորյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ վերջինիս ավտոմեքենայի ուղևոր 62-ամյա Ժ.Ավանեսյանը  ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիանի բժշկական կենտրոն»  ՓԲԸ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել