ՀՀ կենտրոնական բանկից Իրավաբան.net-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 24-ին, տարադրամների համար սահմանվել են նոր փոխարժեքներ: Այսպես՝ ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը աճել է 5.73 դրամով` դառնալով 483.43 դրամ, կտրուկ աճել է Եվրոյի փոխարժեքը՝ 16.56 դրամով, այն այժմ կազմում է 554.83 դրամ, նվազել է միայն ռուսական ռուբլու փոխարժեքը 0.19 դրամով` դառնալով 6.82 դրամ: