Երեք երեխաների հայր Արմեն Կարապետյանը վերջերս դիմել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա` իրավաբանական խորհրդատվություն ստանալու խնդրանքով:
Քաղաքացին, ում երեխաներից երկուսը չափահաս են, մեկը` անչափահաս, ցանկանում էր դատական հայց ներկայցնել նախկին կնոջ դեմ` երեխաների համար ալիմենտ ստանալու պահանջով:
Իրավախորհրդատու Առնոլդ Վարդանյանը կազմել է հայցադիմում և սույն թվականի մայիս ամսին այն ներկայացվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը հայցը ընդունել էր վարույթ և նշանակել դատաքննություն։
«Օրենքի հետ կապված որոշ խնդիրներ ունեինք: Երկու երեխաները չափահաս էին, իսկ օրենքը սահմանում է, որ ալիմենտ կարող է տրվել միայն անաշխատունակ չափահասին, որը տառացիորեն նշանակում է աշխատելու ոչ իվիճակի: Համենայն դեպս մենք օրենքի այդ կետը ներառեցինք հայցադիմում››,-ասաց իրավախորհրդատուն
Արագացրած դատական քննություն նշանակելով` դատարանը կայացրեց դատական ակտ, որով մասնակիորեն բավարարեց հայցապահանջը. «Չափահասների առումով դատարանը մերժեց մեր հայցը և բավարարեց միայն անչափահաս երեխայի մասով, մոր աշխատավարձի 1/4 – ի չափով››
Իրավախորհրդատու Առնոլդ Վարդնյանը Իրավաբան.net–ի հետ զրույցում ասաց, որ հայցադիմումի պահանջը իրենք ներկայացրել էին ոչ թե աշխատավարձի 1/4-ի չափով, այլ նվազագույն սպառողական զամբյուղի կեսի չափով .
«Նվազագույն աշխատավարձը 55 հազար է, իսկ նվազագույն զամբյուղը ամեն տարի կառավարության կողմից հաստատվում է և 2015թ.–ին կազմել է 60 հազար: Խնդիրն այն էր, որ մենք ալիմենտի չափը չէինք պայմանավորել պատասխանողի աշխատավարձի չափի հետ, քանի որ չգիտեինք էլ որքան է այդ կնոջ աշխատավարձը››:
Իրավախորհրդատուն առաջարկել է քաղաքացուն դիմել վերաքննիչ դատարան, մինչդեռ նա հրաժարվել է և բավարարվել ընդհանուր իրավասության դատարանի որոշումով` պատասխանողի աշխատավարձի 1/4–ի չափով, որը կազմում է 20 հազար դրամ:
Լաուրա Մամյան
(Հարգելի պատճառներով քաղաքացու անունը փոխված է)