Երեխայի ծնունդը ՔԿԱԳ մարմնում գրանցելու համար հիմք է հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրված ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը:
Իսկ եթե երեխան ծնվել է օդանավում մոր գտնվելու ժամանակ կամ գնացքում:
Նման դեպերում, օդանավի կապիտանը (գնացքի պետը) երկու վկայի ու բժշկի կամ բուժակի մասնակցությամբ (եթե գնացքում կամ օդանավում կա բժիշկ կամ բուժակ) ակտ է կազմում երեխայի ծննդի մասին:
Նման ակտը հավասարեցվում է օրենքով նախատեսված բժշկական հաստատության կողմից տրված փաստաթղթին, և դրա հիման վրա ՔԿԱԳ մարմինը պարտավոր է գրանցել երեխայի ծնունդը:
Աղբյուրը` Իրավաբան.net