Ճանապարհային երթևեկության բարելավման, ինչպես և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2015 թվականի օգոստոսի 24-ից Երևան քաղաքի Սարալանջի պողոտայի և «Բելաջիո» ռեստորանի մոտ՝ թունելի հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն.
Սարալանջի պողոտայի և «Բելաջիո» ռեստորանին հարակից թունել մտնող ճանապարհի հատվածում, Արմենակյան փողոց-Սարալանջի պողոտա խաչմերուկից Ա. Ավետիսյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար առանձնացված է Սարալանջի պողոտայի միայն ձախ եզրային գոտին, իսկ աջ գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է երթևեկեն միայն դեպի թունել:
Այս փոփոխությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև թունելից դուրս եկող տրանսպորտային միջոցների վարորդների համար՝ նրանք անարգել, առանց կանգառ կատարելու Սարալանջի պողոտայով կերթևեկեն Ա. Ավետիսյան փողոցի ուղղությամբ:
Ուշադրություն վարորդներին.օգոստոսի 24-ից կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն
![](/banner/BeFree24_Web-Banners_840x90 (1).png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2015/08/14402369306716.jpeg)