Օգոստոսի 21-ին, ժամը 20.15-ին, 1966 թ. ծնված Արմեն Ջանգիրյանի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 29 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի եզրի ծառին:
Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 21.10-ին գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն: