Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. վարորդը մահացել է

Օգոստոսի 21-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել 1969 թ. ծնված Գնել Օհանյանի վարած «ՎԱԶ-2112» և «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Գ. Օհանյանը և 2 ուղևորները, «Միցուբիշի ԻՕ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես հայտնում են Ոստիկանությունից` օգոստոսի 22-ին, ժամը 3.30-ին Երևան քաղաքի 1-ին համալսարանական բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված Գնել Օհանյանը գիտակցության չգալով մահացել է:

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել