Ողբերգական ավտովթար Վրաստանում. 4 հայ է զոհվել, կան վիրավորներ

ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 20-ին, ժամը 19.58-ին տեղեկություն է ստացվել, Վրաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչից տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ՕՀ-ի աշխատակցի հետ, ով տեղեկացրեց, որ ժամը 14.37-ի սահմաններում բախվել են «Օպել» մակնիշի 34 ND 729 պետհամարանիշի և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները. կա 3 զոհ, 3 տուժած, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ:

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 ND 729 պետհամարանիշի ավտոմեքենան պատկանում է Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 31 շենքի բնակիչ՝ 1985թ. ծնված Հ. Հ.-ին:

Ժամը 23.26-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացվել են տվյալներ զոհերի մասին. Հ. Բ. (ծնվ.1999թ.), Լ. (ծնվ. 1975թ.), Մ. Ն.-երը և Ա. Հ. (ծնվ.1958թ.):
Տուժել են Ռ. Հ.-ն (ծնվ. 1961թ.) և Մ. Մ.-ն, վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց. տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել