Հիմք ընդունելով որոշ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 2015թ. հունիսի 2-ից մինչև հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված աուդիտի արդյունքները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել` մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ:
Մասնավորապես, “Գյումրու պետական բժշկական քոլեջ” և “Տաշիրի Ա.Խաչատրյանի անվան ավագ դպրոց” պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` “խիստ նկատողություն”:
“Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարան”, “Գավառի ակադեմիկոս Ա.Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ”, “Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջ”, “Վարդենիսի Բադեյան պետական քոլեջ”, “Վանաձորի Ս.Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ”, “Վանաձորի Կ.Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական ուսումնարան” , “Վանաձորի Ս.Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց” և “Վանաձորի Վ.Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց” պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների նկատմամբ նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` “նկատողություն”: