Քննիչը հայհոյել ու սպառնացել է սպանել Սպիտակի բնակչուհուն

Այսօր «Հրապարակ» օրաթերթը գրէլ է, որ Լոռու մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչներից մեկը Սպիտակի բնակչուհուն հայհոյանքներ եւ սպանության սպառնալիքներ է տվել։ Այս մասին 53-ամյա կինը հայտնել է իրավապահներին։

Սպիտակի բնակչուհին նշել է, թե օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ի սահմաններում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնական կեղծիքի հատկանիշներով հարուցված քրեական գործի դատաքննության ավարտից հետո միջանցքում ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչներից մեկը, որին ինքը դեմքով է ճանաչում, իրեն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ եւ սպանության սպառնալիքներ։

Իրավաբան.net-ը փորձեց ինֆորմացիան ճշտել Հատուկ քննաչական կոմիտեից, որտեղից տեղեկացրին, որ ծանոթանում են գործի մանրամասներին. կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել