ԱՄՆ-ում 2 տարեկան երեխան կասկածվում է հոր սպանության մեջ

ԱՄՆ Ալաբամա նահանգում 31-ամյա տղամարդուն իր բնակարանում սպանված են գտել և ոստիկանությունը կասկածում է, որ նրա 2 տարեկան է պատահաբար կրակել նրան. այս մասին հայտնում է CNN-ը:

Սպանվածի կինը ոստիկանությանը հայտնել է, որ երեքշաբթի օրը վերադարձել է տուն և հայտանաբերել ամուսնուն՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով. այս մասին լրատվամիջոցին հայտնել է ոստիկանության քննիչ Գրեգ Ռեկտորը:

«Ես չեմ կարող վերջնականապես ասել, թե դեպքը պատահական է եղել կամ ինչպես է նա սպանվել, բայց երեխայի մայրը կանչել է մեզ և ասել, թե կարծում է, որ իրենց որդին կարող է կրակած լինել նրա վրա: Մենք չունենք որևէ փաստ, որ բնակարան կողոպտիչ է մտել կամ կրակոցն ինքն իր վրա արձակել է սպանվածը»:

Ռեկտորը հայտնել է նաև, որ ներկայումս գործի քննությունը նախնական փուլում է և քննիչները չեն բացառում որևէ այլ վարկած՝ սպանության վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել