«Եվրոպա» ՍՊԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 20-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 67 հասցեում գտնվող «Եվրոպա» ՍՊԸ-ի տարածքում կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի թափքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.29-ին, մարվել՝ 00.31-ին: «Եվրոպա» ՍՊԸ-ին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 03 LU 781 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկում այրվել է մոտ 2 խմ փայտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել