Կրակոցներ Երևանում. 29-ամյա երիտաասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում օգոստոսի 18-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի փողոցի թիվ 30 հասցեում կրակոցների ձայներ են լսվել և տեղի է ունենում վիճաբանություն, տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ըստ կայքի՝ որոշ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին տեղեկություն են հայտնում, որ «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ինքնությունը չպարզված մի տղամարդ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 21:00-ի սահմաններում Շիրազի փողոցի թիվ 30 շենքի բակում մի խումբ անձանց կողմից տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Պարզվել է նաև, որ հիվանդանոց տեղափոխված անձը Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 18 շենքի 42 բնակարանի բնակիչ, 29-ամյա Գուրգեն Ավետիսյանն է, ով վնասվածքը ստացել է նշված շենքի մոտ:

Լուսանկարը՝ Shamshyan.com

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել