Air Armenia–ի տնօրենիՆ ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն

«Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պահանջով 18.08.2015թ-ին հետաքննության մարմնից ուղարկվել են դատախազություն:

ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ նույն օրը, նախապատրաստված նյութերը, համապատասխան հանձնարարությամբ ուղարկվել են նախաքննական մարմնին՝ ՀՀ քննչական կոմիտե՝ քր. դատ. օր.-ի  180-րդ,  181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել