Ոստիկանությունից հայտնում են, որ Օգոստոսի 16-ին, ժամը 19.00-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը ևս մեկ երեխժա է վրաերթի ենթարկվել: Ժամը 20.30-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Նոր Արեշի 35-րդ փողոցի թիվ 108/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երկու դեպքերի առթիվ էլ կատարվում է քննություն: