Թարգմանությունները և այլ ածանցյալ ստեղծագործություններն ինքնուրույն ստեղծագործություններ են և պահպանվում են որպես բնօրինակներ:
Թարգմանիչներին կամ այլ ածանցյալ ստեղծագործությունների հեղինակներին է պատկանում իրենց կատարած թարգմանությունների, վերափոխումների, հարմարեցումների կամ այլ վերամշակումների նկատմամբ հեղինակայինիրավունքը՝ անկախ թարգմանվող կամ վերամշակվող ստեղծագործության` հեղինակային իրավունքի օբյեկտ համարվելու հանգամանքից։
Թարգմանիչը կամ այլ ածանցյալ ստեղծագործության հեղինակն օգտվում է հեղինակային իրավունքից` պայմանով, որ պահպանված են թարգմանության կամ այլ վերափոխման ենթարկված ստեղծագործության նկատմամբ հեղինակի իրավունքները։
Թարգմանչի կամ այլ ածանցյալ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն արգելք չի հանդիսանում այլ անձանց իրականացնելու նույն ստեղծագործությունների իրենց թարգմանությունները կամ այլ վերափոխումները, եթե պահպանված են վերոնշյալ պահանջները:
Աղբյուրը` Իրավաբան.net