40-ամյա որդու ինքնասպանության մասին հայտնել է հայրը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 40-ամյա Գ.Մկրտչյանի մահվան դեպքի առթիվ։

2015թ.-ի  օգոստոսի  16-ին`  ժամը 07:10-ին,  քաղաքացուց ահազանգ  է  ստացվել,  որ  Երևան քաղաքի Նորքի Այգիներ թիվ 282 ա հասցեում ինքնասպան է  եղել  իր  ոդին:

Դեպքի  վայրի  զննությամբ  նշված  բակային  տարածքում  հայտնաբերվել  է  1975թ. ծնված  Գեորգի Մկրտչյանի դին`   գլխի  ճակատային  հատվածում անհարթ  եզրերով  լայնաբացված վերքի  ձևով  վնասվածքով:

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին  մասով  (ինքնասպանության հասցնել)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 40-ամյա տղամարդու մահվան հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել