Կիրակի առավոտյան Վաշինգտոնում գտնվող իր տան մոտ դաժանաբար սպանվել է հայտնի դերասան Մորգան Ֆրիմանի խորթ թոռնուհի՝ 33-ամյա Իդենա Հայնեսը: Սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա զուգընկեր՝ 30-ամյա ռեփեր Լամար Դեվենպորտը: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Ականատեսներից 65-ամյա Ջորջ Հուդակոն, ով կնոջ վրա հարձակումը տեսել է իր բնակարանի պատուհանից և զանգարահարել է 911, պատմել է, որ Դեվենպորտը դանակահարել է կնոջն ու գոռացել. «Դուրս արի, սատանա: Քրիստոսի անունով քեզ դուրս եմ հանում»:
Դեվեպորտը նախկինում թմրամիջոցների չարաշահման համար բազմիցս իրավապահների ուշադրությանկենտրոնում է եղել: Նշվում է նաև, որ մինչ իր մարմնին էլ 16 անգամ դանակի հարված հասցնելը աստվածաշնչյան խոսքեր է արտասանել: Նրան տեղափոխել են նյույորքյան Կուլումբիայի բժշկական կենտրոն՝ հոգեբանական թեստ անցնելու համար՝ մինչև ոստիկանների կողմից հարցաքննվելը:
Նշվում է նաև, որ Հայնեսը, ով Մորգանի առաջին կնոջ՝ Ջենեթ Բրեդշոուհի թոռնուհին էր, բազմիցս է երևացել կարմիր գորգի վրա՝ իր պապիկի հետ, ինչպեսև նկարահանվել է մի քանի ֆիլմում:
78-ամյա Մորգան Ֆրիմանը երեկ երեկոյան ասել է. «Նրա աստղը միշտ կշողա մեր սրտերում, մտքերում և աղթոքներում: Թող հանգչի խաղաղությամբ»: