ADIDAS – անվանումը իր հիմնադիրներից մեկի՝ Ադոլֆ «Ադի» Դեսլերի անվան և ազգանվան առաջին երեք տառերի համադրումն է։
Ֆիրմային անվանումը այն անվանումն է, որի ներքո առևտրային իրավաբանական անձը իրականացնում է իր գործունեությունը և տարբերվում է այլ իրավաբանական անձանցից:
Ֆիրմային անվանումը կիրառվում է իրավաբանական անձի կնիքների, դրոշմակնիքների, ձեւաթղթերի, ազդագրերի, ապրանքների, դրանց փաթեթավորման, իրավաբանական անձի (արտադրողի կատարողի, վաճառողի) կողմից տեղեկատվություն զետեղելու ցուցանակի վրա եւ իր կողմից արտադրվող ապրանքների եւ մատուցվող ծառայությունների գովազդներում։
Ֆիրմային անվանումն օգտագործվում է միայն այնպես, ինչպես այն գրանցված է, պայմանով, որ սպառողի կողմից այն չընկալվի որպես ապրանքային նշան:
Ի տարբերություն ֆիրմային անվանման` ապրանքային նշանը նիշ է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները եւ (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից եւ (կամ) ծառայություններից տարբերելու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net