Ինչ է տեղի ունենում, երբ կյանքում ձևավորված որևէ հասարակական հարաբերություն կարգավորված չէ որևէ օրենքով, չկա որևէ իրավական նորմ:
Այն դեպքերում, երբ հասարակական հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, և բացակայում է դրանց նկատմամբ կիրառելի գործարար շրջանառության սովորույթը, նման հարաբերությունների նկատմամբ, եթե դա չի հակասում դրանց էությանը, կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող քաղաքացիական օրենսդրության նորմերը (օրենքի անալոգիա):
Օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում կողմերի իրավունքները և պարտականությունները որոշվում են` ելնելով քաղաքացիական օրենսդրության սկզբունքներից (իրավունքի անալոգիա):
Քաղաքացիական իրավունքները սահմանափակող և պատասխանատվություն սահմանող նորմերի կիրառումն անալոգիայով չի թույլատրվում:
Աղբյուրը` Իրավաբան.net