Օդանավների կողմից իրականացրած փոխադրումների դեպքում երրորդ անձանց, ուղևորներին, ուղեբեռին, բեռին պատճառված վնասները ենթական են փոխհատուցման:
Դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա օդանավ շահագործողների գործունեության հետեւանքով պատճառած հնարավոր վնասների ապահովագրության նվազագույն ծածկույթը յուրաքանչյուր առանձին ապահովագրական պատահարի համար, սահմանվում է ըստ օդանավերի առավելագույն թռիչքային քաշերի:
Համաձայն օրենքի` ուղեւորներին, թռիչքային եւ սպասարկող անձնկազմի (ավիացիոն ինժեներներ, տեխնիկներ, բորտօպերատորներ եւ ուղեկցորդներ) անդամներին պատճառած մարմնական վնասվածքների կամ մահվան դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը` յուրաքանչյուր փոխադրվող ուղեւորի, օդանավում գտնվող թռիչքային եւ սպասարկող անձնակազմի յուրաքանչյուր անդամի նկատմամբ սահմանվում է ոչ պակաս, քան 100.000 (հարյուր հազար) Հատուկ փոխառելիության իրավունքի (այսուհետ՝ ՀՓԻ (SDR) միավոր:
Ոուղեբեռների փոխադրման ժամանակ դրանց ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքում օդանավ շահագործողների պատասխանատավության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը յուրաքանչյուր ուղեւորի համար սահմանվում է 1000 (հազար) ՀՓԻ միավոր, իսկ բեռների համար` 17 ՀՓԻ (SDR) յուրաքանչյուր կիլոգրամի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ուղեւորը/բեռն առաքողը ուղեբեռի կամ բեռի ձեւակերպման եւ փոխադրողին հանձնելու ժամանակ կազմել է հայտարարագիր` ուղեբեռի/բեռի տեղափոխման հարցում իր առանձնակի շահագրգիռ լինելու մասին եւ անհրաժեշտության դեպքում փոխադարձ համաձայնությամբ դրա համար փոխադրողին մուծել լրացուցիչ վճար: Այդ դեպքում ավիափոխադրողը հատուցում է ուղեւորի/բեռն առաքողի կողմից հայտարարագրված գումարը չգերազանցող գումար, եթե չի ապացուցում, որ հայտարարագրված գումարն ավելին է, քան ուղեւորի ուղեբեռը/բեռը ժամանակին ստանալու շահագրգռվածությունը:
Պետք է իմանալ, որ օդային փոխադրումն ուշացնելու հետեւանքով ուղեւորին պատճառած վնասը ևս ենթակա է հատոուցան: Նման դեպքում, օդանավ շահագործողների պատասխանատվությունը սահմանափակվում է 4150 ՀՓԻ հանրագումարով, եթե նրանք չեն ապացուցում, որ ձեռնարկվել են բոլոր հնարավոր անհրաժեշտ միջոցները` ուշացումից խուսափելու համար:
Աղբյուրը՝ Իրավաբան.net