Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ինքնակամ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 12-ին, ժամը 09.40-ին, ինքնակամ ՔՀԳՎ է ներկայացել 1992 թ. ծնված Նշան Ա.-ն, ով  մարտի 9-ից ոստիկանության  Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի /սպանության փորձ/ 1-ին մասի և 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել