Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում ՓՄՁ ներկայացուցիչները: Նրանց բողոքն ուղղված է վարչապետին, ձեռնակություններն ուղղակիորեն չեն ցանկանում վճարել 5 տոկես դրույքաչափ:
«Մեր խնդրանքն այն է, որ վարչապետը վերանայի այս որոշումը, քանի որ այդ 5 տոկոս դրույքաչափը վճարելու դեպքում շուկայում փոքրիկ բիզնես ունեցողները չեն կարող ունենալ հաշվապահ, ով էլ կզբաղվի այդ բոլոր հարցերով: Այդ դեպքում կփակվեն մի շարք փոքր և միջին բիզնեսներ ինչն էլ առաջնահերթ վնաս է մեր հանրապետության բյուջեյին»,- ասաց ցուցարարներից մեկը, ով նշեց նաև, որ իրենց բողոքի ակցին բացարձակապես խաղաղ ընթացք է ունենալու: